Գանայում անցկացվում են նախագահի և խորհրդարանի ընտրություններ։ Դիտորդները նշում են, որ նախագահի պաշտոնի գլխավոր մրցակիցներն են գործող նախագահ Ջոն Դրամանի Մահաման և նախկին նախագահի որդի Նանա Ակուֆո Ադոն։
Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին իր հատուկ հեռուստաուղերձում կոչ է արել ընդդիմությանը շաբաթ օրը սկսել բանակցություններ և լիցքաթափել երկրում քաղաքական լարվածությունը։
Այսօր հայ գրատպության 500-ամյակի և «Երևանը` 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրերի շրջանակում Գերմանիայում Մայնցի Գուտենբերգի թանգարանում կբացվի «Պատկերագեղ գրչարվեստի թովչանքը. հայ գրատպության 500-ամյակը» խորագրով ցուցահանդեսը:
Ի տարբերություն մարդկանց, թվերը չեն կարմրում, ինչը Հայաստանում փաստ է, բայց ոչ աքսիոմ։ ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանին չի զարմացնում այն փաստը, որ, իրենց ներկայացրած տվյալներով, աղքատությունը նվազում է, իսկ կյանքում` ավելանում։
Դուբայում հանգստանալու «հնարավորություն չունեցող» օլիգարխ Սամվել Ալեքսանյանը` Լֆիկը, «Երևանի սիթիներ»-ում գնորդների համար պարբերաբար ակցիաներ է կազմակերպում: Այս անգամ էլ «հավատարիմ հաճախորդները» կարող են հեռուստացույց շահել:
Վերջին շրջանում քննարկվում է մեծանուն երգչուհի Լուսինե Զաքարյանի և նրա ամուսնու` Խորեն Պալյանի` Երևանի կենտրոնում գտնվող բնակարանը տուն-թանգարանի վերածելու հարցը (բնակարանը, ի դեպ, պարբերաբար ողողվում է ջրով ու մատնված է անուշադրության):
Լուրեր են շրջանառվում, որ մուծված չեն նաև անվանի երգչուհու տան կոմունալ վարձավճարները, մշակույթի նախարարությունից էլ խորհուրդ են տվել վարձավճարների հարցով դիմել քաղաքապետարան:
Ճապոնիայի ընդդիմադիր լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը դեկտեմբերի 16-ին կայանալիք խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում կստանա տեղերի կեսից ավելին։ Այդ մասին խոսում են կատարված հարցումների արդյունքները, որոնք հրապարակել են երկրի լրատվամիջոցները։
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...